Մանր եղջերավոր անասունների վրա հիմնված անասնապահական տնտեսություն
Ընտանիքին վարձակալության հիմունքներով տրամադրվելու է 1-4 տարեկան 14 մաքի, 1 խոզ, 20 թեւ թռչուն, տնկի եւ սերմացու տնամերձի համար: Մասնակցի հետ պայմանագիրը կնքվելու է 4 տարի ժամկետով, յուրաքանչյուր տարի վերահաստատվելու պայմանով:
Մասնակիցը պարտավորվում է տրամադրած անասունները պահել բարեխիղճ ձեւով, ժամանակին կատարել անասնաբուժական բոլոր միջոցառումները: Յուրաքանչյուր տարի տված վարկի դիմաց կազմակերպությանը տրվելու է 7 գառ: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մասնակիցը ՙԵրկիր՚ միությանը վերադարձնելու է պայմանագրի առարկա հանդիսացող մաքիները:
Խոզը եւ թռչունը տրվելու են մասնակցին դրանց տրամադրումից մեկ տարի հետո մեկը մեկի դիմաց վերադարձնելու պայմանով: Տնկիները տրվելու են մասնակցին դրանց տրամադրումից չորսը տարի հետո մեկը մեկի դիմաց վերադարձնելու պայմանով: Սերմացուն տրվելու է անհատույց:
Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում Մասնակիցը պարտավոր է լինելու շուկայական արժեքով դրամական փոխհատուցում տալ չհանձնված անասունի դիմաց:
Ներդնողը վերահսկելու է մասնակցի գործողությունները `պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ ստուգելով կատարվող աշխատանքների ընթացքը:
Մասնակիցն իր հերթին իրավունք ունի) տնօրինել իր հայեցողությամբ անասունից ստացած կաթնամթերքը եւ բուրդը:
Մասնակիցը նաեւ կարող է պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ կատարել պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները (նշված դեպքում պայմանագիրը համարվում է լուծարված)£
Պայմանագրի կատարման համար մասնակիցը պատասխանատվություն է կրում իր ունեցած ամբողջ գույքով: Անասունները սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում մասնակցի նկատմամբ կկիրառվեն տուգանքներ:
Միության մասնաճյուղի անդամները միմյանց հետ կնքելու են երաշխավորության պայմանագրեր, ինչը լրացուցիչ կերպով ապահովագրելու է տնտեսությունը հնարավոր կորուստներից:
Ծրագրի բյուջեն
| Անվանում |
Միավոր |
Մեկ միավորի գինը ($) |
Ընդամենը ($) |
| Ոչխար |
14 |
50 |
700 |
| Թռչուն |
20 |
7.5 |
150 |
| Խոզ |
1 |
50 |
50 |
| Տնկի |
20 |
3 |
60 |
| Սերմացու տնամերձի համար |
|
|
40 |
| Ընդամենը |
|
|
1000 |
|