About Armenian fonts
Անասնապահական տնտեսություն (կով)

Ոչխարաբուծական տնտեսություն

Մեղվաբուծական տնտեսություն

Պայմանագրեր

Նորություններ

Խոշոր եղջերավոր անասունների անասնապահության վրա հիմնաված տնտեսություն:

Ընտանիքին 2 տարի ժամկետով տրամադրվելու է 2 կով« իր 2 հորթով, 1 խոզ, 20 թեւ թռչուն, տնկի եւ սերմացու տնամերձի համար: Մասնակիցը պարտավորվում է տրամադրած անասունները պահել բարեխիղճ ձեւով, ժամանակին կատարել անասնաբուժական բոլոր միջոցառումները: Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո մասնակիցը ՙԵրկիր՚ միությանն է վերադարձնելու պայմանագրի առարկա հանդիսացող կովերը իր հորթերով եւ, լրացուցիչ, վարձակալության չորսը տարվա ընթացքում ծնված 4 հորթից երկուսը:

Մասնակցի կողմից բարեխիղճ կերպով իր պարտականությունների կատարման դեպքում պայմանագրի գործողության ժամկետը երկարացվելու է եւս երկու տարով: Այս դեպքում վարձակալության 4-րդ տարին լրանալուց հետո ներդրողին է վերադարձվելու 4 կով իր 4 հորթերով:

Խոզը եւ թռչունը տրվելու են մասնակցին դրանց տրամադրումից մեկ տարի հետո մեկը մեկի դիմաց վերադարձնելու պայմանով: Տնկիները տրվելու են մասնակցին դրանց տրամադրումից չորսը տարի հետո մեկը մեկի դիմաց վերադարձնելու պայմանով: Սերմացուն տրվելու է անհատույց:

Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում Մասնակիցը պարտավոր է լինելու շուկայական արժեքով դրամական փոխհատուցում տալ չհանձնված գույքի դիմաց:

Ներդնողը վերահսկելու է մասնակցի գործողությունները `պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ ստուգելով կատարվող աշխատանքների ընթացքը:

Մասնակիցն իր հերթին իրավունք ունի տնօրինել իր հայեցողությամբ անասունից ստացած կաթնամթերքը:

Մասնակիցը նաեւ կարող է պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ կատարել պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները (նշված դեպքում պայմանագիրը համարվում է լուծարված)£

Պայմանագրի կատարման համար մասնակիցը պատասխանատվություն է կրում իր ունեցած ամբողջ գույքով: Անասունները սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում մասնակցի նկատմամբ կկիրառվեն տուգանքներ:

Միության մասնաճյուղի անդամները միմյանց հետ կնքելու են երաշխավորության պայմանագրեր, ինչը լրացուցիչ կերպով ապահովագրելու է տնտեսությունը հնարավոր կորուստներից:

Ծրագրի բյուջեն

Անվանում Միավոր Մեկ միավորի գինը ($) Ընդամենը ($)
Կով 2 300 600
Թռչուն 20 7.5 150
Խոզ 1 50 50
Անասնակեր ձմեռվա համար - - 100
Տնկի 20 3 60
Սերմացու տնամերձի համար     40
Ընդամենը     1000
Copyright © 2004 YERKIR Union of NGO`s for Repatriation and Settlement