ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԱԳԱՐԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ եւ ԼՂՀ սահմանային նորաստեղծ կամ վերականգնված համայքի կենսունակությունը եւ հետագա զարգացումը անհնար է առանց նորաբնակ ընտանիքիների անհատական տնտեսությունների համար հիմնավորման մեկնարկային պայմանների ապահովումը:
Սակայն ներկայումս ՀՀ եւ ԼՂՀ սահմանային գյուղերի բնակչությունը ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում: Բնակիչների մեծ մասը առայսօր չունեն կայացած անհատական տնտեսություն: Դա արդյունք է պետության կողմից տարվող վերաբնակիչների գյուղատնտեսական վարկավորման սխալ քաղաքականության, որն արտահայտվում է պետության կողմից վերաբնակչին տրամադրվող գյուղատնտեսական նպաստների եւ վարկերի անբավարար չափով եւ դրանց օգտագործման նկատմամբ վերահսկողության անբավարար մակարդակով: Դրա հետեւանքով նորաբնակին տրամադրված դրամը վատնվում է ընտանիքի առջեւ ծառացած հրատապ կարիքները հոգալու, մասնավորապես սննդամթերք ձեռք բերելու վրա:
Վարկի նման ոչ նպատակային վատնման արդյունքում նորաբնակ ընտանիքների մեծ մասը չի ստեղծում ինքնուրույն տնտեսություն` իր սննդի ծախսերը հոգալով տարբեր նպաստների միջոցով:
Հայրենադարձության եւ հիմնավորման ՙԵրկիր՚ Հասարակական Կազմակերպությունների Միության կողմից ներդրվող ՙԵրկիր՚ Հիմնադրամ՚ ծրագրի նպատակն է աջակցել վերաբնակիչ յուրաքանչյուր ընտանիքի համար ագարակային տնտեսության ստեղծմանը եւ զարգացմանը:
Ծրագրերի իրականացումից ստացած գումարներից ստեղծվելու է «Երկիր» Միության դրամագլուխը, որի գումարների տոկոսները ուղղվելու են ՙԵրկիր՚ Միության ֆունկցիոնալ ծախսերի հոգալուն եւ գյուղատնտեսական այլ ծրագրերի իրականացմանը:
Այս եղանակով ժամանակի ընթացքում միայն մեկ նվիրատվություն կատարելու միջոցով ցանկացած հովանավոր ոչ միայն աջակից կլինի մեկ ընտանիքի կայանալու եւ հիմնավորվելու իր բնակված ռազմավարական տարածքում այլ նաեւ զուգահեռաբար եւ միեւնույն ներդրումի բերած շահույթի հաշվին մասնակից կդառնա ՙԵրկիր՚ Միության կազմակերպչական կայացմանը եւ` դանալով, Միության հոգաբարցուների խորհրդի անդամ:
1. Ո՞Ր ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ
2. ՈՎ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ
3. Ի՞ՆՉ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ Է ՏՐՎԵԼՈՒ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
4. ՈՐՏԵՂ է ՈՒՂՂՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՇԱՀՈՒՅԹԸ
5. ՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
6. ՈՐՈՆՔ ԵՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ ԲԱՑԱՌՈՂ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
7. ԻՆՉՊԵՍ Է ԲՆԱԿԻՉԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ
8. ԳՈՒՄԱՐԸ ՆԵՐԴՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ Ո±Ր ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՈՒՄԱՐԸ ԿՈՒՂՂՎԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
9. ԻՆՉՊԵՍ Է ՆԵՐԴՐՈՂԸ ՏԵՂԵԿԱՆԱԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
|